16:00  ,  29 փետրվարի, 2020

Բարձրագույն խումբ. «Շիրակը» ոչ մի հնարավորություն չտվեց «Նոային»

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում փետրվարի 29-ին տեղի ունեցավ երկրորդ խաղաշրջանի առաջին հանդիպումը. «Շիրակը» Գյումրիի քաղաքային ստադիոնում ընդունեց «Նոային»:

«Շիրակը» հաղթանակ տարավ 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Մորի Կոնեն, աչքի ընկավ նաև Ուռոշ Նենադովիչը:

«Շիրակն» այժմ ունի 28 միավոր և ժամանակավորապես «Լոռիի» հետ կկիսի առաջին տեղը:

Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Շիրակ» - «Նոա»՝ 3:0

Մորի Կոնե, 48, 89, Ուռոշ Նենադովիչ, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով