15:14  ,  29 փետրվարի, 2020

Սետիեն. Գիտակցում եմ Սուպերկլասիկոյի կարևորությունը

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը խոսել է Լա Լիգայի 26-րդ տուրի «Ռեալի» դեմ խաղից իր սպասելիքների մասին:

«Գիտակցում եմ Սուպերկլասիկոյի կարևորությունը և ցանկանում եմ հաղթել այդ խաղում: Այնպիսի տպավորություն ունեմ, որ կարծես պետք է առաջին հանդիպումս անցկացնեմ որպես ֆուտբոլիստ:

Մենք հարձակվելու ենք և անդադար պահեր ենք ստեղծելու մրցակցի դարպասը գրավելու համար: 

Վերջին շաբաթների ընթացքում «Ռեալը» լավ խաղ է ցուցադրել պաշտպանությունում, և մեզ համար շատ դժվար է լինելու թույլ տեղեր գտնելը»,- Սետիենի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում