14:12  ,  29 փետրվարի, 2020

ՉԼ. 1/8 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն գոլը

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն գոլի հեղինակին:

Առաջին խաղերի լավագույն գոլ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի գոլը ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ խաղում:

Երկրորդ տեղում «Ատալանտայի» շվեյցարացի կիսապաշտպան Ռեմո Ֆրեուլերի գոլն է իսպանական «Վալենսիայի» դեմ խաղում: Երրորդ լավագույն գոլ է ճանաչվել «Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսի գոլը կատալոնական «Բարսելոնայի» դեմ խաղում, իսկ չորրորդ լավագույն գոլի հեղինակը «Ատալանտայի» սլովենացի կիսապաշտպան Յոսիպ Իլիշիչն է:

Նշենք, որ «Բորուսիան» հաղթանակ էր տարել ՊՍԺ-ի նկատմամբ 2:1 հաշվով, «Ատալանտան» 4:1 հաշվով հաղթել էր «Վալենսիային», իսկ «Նապոլի» - «Բարսելոնա» հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում