13:30  ,  29 փետրվարի, 2020

«Ռոման» ձեռք է բերել Մանչինիի և Վերետուի տրանսֆերային իրավունքները

Իտալական «Ռոման» վերջնականապես ձեռք է բերել թիմում վարձակալությամբ հանդես եկող իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինիի և ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուի տրանսֆերային իրավունքները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա Մանչինիի տրանսֆերային իրավունքը 13 միլիոնով «Ռոման» ձեռք է բերել «Ատալանտայից», իսկ ընթացիկ մրցաշրջանի վարձակալության համար «Ատալանտան» ստացել է ևս 2 միլիոն եվրո:

26-ամյա Ժորդան Վերետուի դիմաց «Ռոման» «Ֆիորենտինային» է վճարել 16 միլիոն եվրո, իսկ ընթացիկ մրցաշրջանում վարձակալության համար՝ 1 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Մանչինին «Ռոմայի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ, իսկ Վերետուն 33 խաղում խփել է 3 գոլ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ևս «Ռոմայում» հանդես է գալիս վարձակալությամբ: Հայ կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում