02:05  ,  29 փետրվարի, 2020

«Նորվիչը» պարտության մատնեց «Լեսթերին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 28-րդ տուրում «Նորվիչը» տանը ուժերը չափեց «Լեսթերի» հետ: Հանդիպումն ավարտվեց «Նորվիչի» հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Հանդիպման 70-րդ րոպեին «Նորվիչի» միակ գոլը խփեց Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող պաշտպան Ջամալ Լյուիսը:

«Լեսթերն» այժմ 50 միավորով մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է և երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որը 1 հանդիպում պակաս է անցկացրել Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմից, հետ է 7 միավորով:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Նորվիչ» - «Լեսթեր»՝ 1:0

Ջամալ Լյուիս, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում