13:16  ,  29 փետրվարի, 2020

Նեյմարը կարող է մասնակցել Օլիմպիական խաղերին

Փարիզի ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ցանկանում է մասնակցել 2020թ. ամառային Օլիմպիական խաղերին, տեղեկացնում է Todomercado-ն:

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում ՊՍԺ-ի ղեկավարության հետ կքննարկի Նեյմարի՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը: Եթե ֆրանսիական ակումբի ղեկավարությունը հրաժարվի նախամրցաշրջանային հավաքների ընթացքում բաց թողնել Նեյմարին, ապա 28-ամյա հարձակվողը չի մեկնի Տոկիո:

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է, որ Տոկիո-2020-ին մասնակցեն նաև Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Վինիսիուսը, Ռոդրիգոն և Ռեյնիերը:

Ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 14-ից օգոստոսի 5-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում