12:14  ,  29 փետրվարի, 2020

Մաքգրեգոր. Բոլորը թքած ունեն՝ ինչ տեղի կունենա մարզիկի հետ նրա կարիերայի ավարտից հետո

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը պատմել է՝ ինչով է մտադիր զբաղվել պրոֆեսիոնալ սպորտը թողնելուց հետո:

«Կոպիտ է հնչում, սակայն բոլորը թքած ունեն՝ ինչ տեղի կունենա մարզիկի հետ նրա կարիերայի ավարտից հետո: Սա վերաբերում է ոչ միայն մենամարտերին, այլ նաև սպորտի մյուս տեսակներին:

Ես հաջողությունների չէի հասնում սպորտում, եթե չսիրեի իմ աշխատանքը: Բացի սպորտից ես սիրում եմ նաև նորաձևությունն ու վիսկին: Կարծում եմ՝ հենց դրանցով էլ կզբաղվեմ ապագայում»,- 31-ամյա մարզիկի խոսքը փոխանցում է Essentialy Sports-ը:

Հիշեցնենք, որ Մաքգրեգորը հունվարի 18-ին տեղի ունեցած մենամարտում 40 վայրկյանում հաղթանակ էր տարել ամերիկացի Դոնալդ Սերոնեի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում