10:42  ,  29 փետրվարի, 2020

Լերոյ Սանեն օգոստոսին ստացած վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել

Անգլիայի Մ23 առաջնության հերթական տուրում «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդների թիմը մրցել է «Արսենալի» Մ23 թիմի հետ:

«Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմում ընդգրկված է եղել նաև Անգլիայի չեմպիոնի հիմնական թիմի կիսապաշտպան Լերոյ Սանեն, որն օգոստոսին ստացած ծանր վնասվածքից հետո առաջին անգամ է խաղադաշտ դուրս եկել:

Գերմանացի կիսապաշտպանը ծնկի խաչաձև կապանների վիրահատությունից հետո «Մանչեսթեր Սիթիի» կազմում մարզումները վերսկսել էր հունվարին:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լերոյ Սանեն մոտ էր Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն, սակայն վնասվածքից հետո «Բավարիան» հրաժարվեց պայմանագիր կնքել գերմանացի կիսապաշտպանի հետ:

Լերոյ Սանեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականից: Անգլիական ակումբի կազմում մասնակցել է 134 հանդիպման՝ դառնալով 39 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում