11:15  ,  29 փետրվարի, 2020

Ռոնալդու. «Յուվենտուս» - «Ինտեր» դիմակայությունը նման է «Բարսելոնա» - «Ռեալ» դիմակայությանը

Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Իտալիայի առաջնության 26-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղից իր սպասելիքների մասին:

««Միլանի» և «Լացիոյի» հետ մենք դժվար հանդիպումներ ունեցանք, սակայն «Յուվենտուս» - «Ինտեր» դիմակայությունը նման է Իսպանիայում «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» դիմակայությանը: Այդ խաղերում հաղթանակ տանելն առանձնահատուկ նշանակություն ունի:

«Ինտերը» ունի հրաշալի մարզիչ և բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք խաղալու են միայն հաղթելու համար: 

Պետք է հնարավորինս քիչ սխալներ թույլ տանք և ամեն ինչ անենք 3 միավոր վաստակելու համար»,- Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ ասել է Ռոնալդուն:

Նշենք, որ «Յուվենտուս» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: Կորոնավիրուսի պատճառով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում