00:31  ,  29 փետրվարի, 2020

Մոուրինյո. «Տոտենհեմի» համար ամեն միավորը շատ կարևոր է

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր գլխավորած թիմը պայքարելու է Պրեմյեր լիգայի առաջին քառյակում հայտնվելու համար:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերենք: «Տոտենհեմի» համար ամեն միավորը շատ կարևոր է:

«Մանչեսթեր Յունայթեդը» 1 միավորով առաջ է մեզանից, իսկ «Վուլվերհեմփթոնը» հրաշալի կազմ ունի և մինչև վերջ պայքար է մղելու առաջին քառյակում հայտնվելու համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է Football.London-ը:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի 27 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 41 միավորով 5-րդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում