23:12  ,  28 փետրվարի, 2020

Դուբայ. Ջոկովիչ - Ցիցիպաս՝ եզրափակիչում

Դուբայում անցկացվող АТР 500 շարքի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը կմրցի աշխարհի 6-րդ ռակետ հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ:

Կիսաեզրափակիչում Ցիցիպասը 2:0, 6:2, 6:3 հաշվով հաղթանակ է տարել բրիտանացի Դանիել Էվանսի նկատմամբ, իսկ Նովակ Ջոկովիչը 2:1, 2:6, 7:6, 6:1 հաշվով հաղթել է ֆրանսիացի Գաել Մոնֆիսին:

Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 29-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն 950 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս