23:47  ,  28 փետրվարի, 2020

Մանե. Չգիտեի, որ Անգլիայի չեմպիոն դառնալու դեպքում մեզ մեդալներ են տալու

Անգլիական «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն հայտարարել է, որ չգիտեր, որ Պրեմյեր լիգայում չեմպիոն դարձած թիմի ֆուտբոլիստներն անհատական մեդալներ են ստանում:

«Ես երեկ եմ իմացել, որ Պրեմյեր լիգայում հաղթելու դեպքում մեզ մեդալներ են տալու: 

Իհարկե, ինձ համար կարևորը չեմպիոնությունն է, իսկ մեդալները կարող են նաև չլինել»,- Մանեի խոսքը փոխանցում է BBC-ն:

Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլը» 27 տուրից հետո 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունի 22 միավորի առավելություն։ Առաջնության ավարտին մնացել է 11 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում