21:48  ,  28 փետրվարի, 2020

«Բավարիայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսից պաշտպանվելու համար այլևս սելֆի չեն անի ֆանատների հետ

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով խորհուրդ է տվել թիմի ֆուտբոլիստներին չշփվել ակումբի ֆանատների հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Բավարիայի» ֆուտբոլիստները թիմի հանդիպումներից առաջ և հետո այլևս չեն մոտենա երկրպագուներին, ինքնագրեր չեն բաժանի և սելֆի չեն անի նրանց հետ:

«Բավարիայի» ղեկավարությունը թիմի երկրպագուներին խնդրել է ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին:

Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 83,272 մարդ: Վիրուսը հայտնաբերվել է աշխարհի 53 երկրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում