21:18  ,  28 փետրվարի, 2020

Սետիենը որոշել է «Բարսելոնայի» հարձակողական եռյակը «Ռեալի» դեմ խաղում

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը որոշել է՝ ինչ մեկնարկային կազմ է դուրս բերելու Լա Լիգայի 26-րդ տուրի «Ռեալի» դեմ խաղում:

Սուպերկլասիկոյում «Բարսելոնայի» հարձակողական եռյակը կկազմեն Անտուան Գրիզմանը, թիմի նորեկ Մարտին Բրեյթուեյթը և Լիոնել Մեսին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիկե Սետիենը Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնից հետևել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը:

Տեղեկացնենք, որ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում