20:50  ,  28 փետրվարի, 2020

Nike-ը Բրայանտի պատվին անվանական մարզակոշիկ կներկայացնի (ֆոտո)

Սպորտային հագուստ և պարագաներ արտադրող ամերիկյան Nike ընկերությունը մարտի 26-ին կներկայացնի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի պատվին պատրաստված Kobe 5 Protro մարզակոշիկը:

Մարզակոշիկը պատրաստված է Բրայանտի ակումբի՝ «Լոս Անջելես Լեյքերսի» տարբերանշանի երանգներով:

Կոբի Բրայանտը Kobe 5 Protro մարզակոշիկներով խաղացել է 2010 թվականին:

Կոբի Բրայանտն ու նրա դուստրը՝ Ջիաննան, զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English