20:15  ,  28 փետրվարի, 2020

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու. Բարտոմեուն պետք է անմիջապես հրաժարական տա

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը հայտարարել է, որ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի պաշտոնավարումը վնասում է «Բարսելոնայի» հեղինակությունն ու կործանում թիմի փիլիսոփայությունը:

«Բարտոմեուն պետք է անմիջապես հրաժարական տա և ամռանը կազմակերպի նոր նախագահի ընտրությունը:

Ամբողջ աշխարհում «Բարսելոնայի» երկրպագուները մտահոգված են թիմում տիրող իրավիճակից և փոփոխություն են ցանկանում»,- Ֆոնտի խոսքը փոխանցում է Diario Sport-ը:

Նշենք, որ «Բարսելոնայի» նախագահի հերթական ընտրությունը նախատեսված է անցկացնել 2021 թվականի ամռանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 21-ին «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդն ակումբի ղեկավարության արտահերթ ժողովում բարձրացրել է Խոսեպ Բարտոմեուին պաշտոնանկ անելու և ամռանն արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու հարցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում