19:45  ,  28 փետրվարի, 2020

«Նապոլին» հայտնել է Կուլիբալիի հրաժարագինը

Իտալական «Նապոլիի» ղեկավարությունը պատրաստ է քննարկել թիմի 28-ամյա կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիին վաճառելու հնարավորությունը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

«Նապոլին» պատրաստ է հրաժարվել Կուլիբալիի տրանսֆերային իրավունքից, եթե դրա դիմաց ստանա 110 միլիոն եվրոյի առաջարկ:

Կուլիբալիի ծառայություններով հետաքրքրված է Փարիզի ՊՍԺ-ն, որը սենեգալցի պաշտպանին դիտարկում է որպես թիմի ավագ Տիագո Սիլվային փոխարինող:

Սենեգալցի պաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Կալիդու Կուլիբալին ընթացիկ մրցաշրջանում «Նապոլիի» կազմում մասնակցել է 21 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում