18:30  ,  28 փետրվարի, 2020

«Բենֆիկայի» և «Կրուզեյրոյի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ալաշկերտ»

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել բրազիլացի ձախ եզրային Բրիան Սիլվա Գարսիայի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստը ժամանակին բրազիլական «Ամերիկա» թիմից տեղափոխվել է Լիսաբոնի «Բենֆիկա» և մեկ մրցաշրջան անցկացրել պորտուգալական գրանդ ակումբի երկրորդ թիմի կազմում:

2016-2017 թթ. Բրիանը հանդես է եկել բրազիլական Սերիա Ա-ում` պաշտպանելով լեգենդար «Կրուզեյրո» ակումբի գույները:

Արագավազ ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Սերիա Բ-ի մի շարք թիմերում, իսկ նրա վերջին ակումբը Սերիա Բ-ն ներկայացնող CRB-ն էր:

Բրիան Գարսիան միացել է «Ալաշկերտին» բելեկյան հավաքի ընթացքում, մասնակցել է նաև փետրվարի 27-ին կայացած «Ուրարտուի» հետ ստուգողական հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում