Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպաններ Ժերար Պիկեն ու Ժորդի Ալբան փետրվարի 28-ին տեղի ունեցած մարզումն անցկացրել են ընդհանուր խմբում, տեղեկացնում է Marca-ն:
Ժերար Պիկեն վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Նապոլիի» դեմ առաջին խաղում, իսկ Ժորդի Ալբան՝ Լա Լիգայի 24-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղում:
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում