17:01  ,  28 փետրվարի, 2020

ՉԼ․ Դե Բրույնեն՝ շաբաթվա լավագույն խաղացող

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն ճանաչվել է այս շաբաթ տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի չորս հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն խաղացող։

Մադրիդի «Ռեալի» հետ խաղում Դե Բրույնեն աչքի էր ընկել գոլով եւ գոլային փոխանցմամբ։

Մրցանակին հավակնում էին նաեւ իսպանացի Սերխիո Բուսկետսը («Բարսելոնա»), գերմանացի Սերժ Գնաբրին («Բավարիա»), Ֆրանսիան ներկայացնող ալժիրցի Ուսեմ Աուան («Լիոն»):

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Չելսի» - «Բավարիա»՝ 0:3 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 51, 54, Ռոբերտ Լևանդովսկի, 76

«Նապոլի» - «Բարսելոնա»՝ 1:1 (տեսանյութ)

Դրիս Մերտենս, 30 - Անտուան Գրիզման, 57

«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2 (տեսանյութ)

Իսկո, 60 - Գաբրիել Ժեզուս, 78, Կևին դե Բրույնե, 82 (11մ)

«Լիոն» - «Յուվենտուս»՝ 1:0 (տեսանյութ)

Լուկա Տուսար, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում