16:09  ,  28 փետրվարի, 2020

Նադալ․ Հույս ունեմ՝ կորոնավիրուսի հետ կապված այս հոգեխանգարմունքը կավարտվի

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է խոսակցությունները, թե նոր կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով Տոկիոյի Օլիմպիական խաղերն այս տարի տեղի չեն ունենա։

«Հույս ունեմ՝ իրավիճակը կդառնա վերահսկելի, վարակի դեմ դեղամիջոց կգտնվի եւ այս հոգեխանգարմունքը, անորոշությունն ու վախը կավարտվի։ Դա է ամենակարեւորը՝ ոչ մի այն Օլիմպիական խաղերի, այլեւ մարդկության համար։

Օլիմպիական խաղերին մասնակցելը բացառիկ փորձ է։ Կարծում եմ՝ այդ տիտղոսը նվաճելը ամենաբարդն է, քանի որ կարիերայի ընթացքում երկու-երեք հնարավորություն ես ունենում»,- Նադալի խոսքը մեջբերում է Tennis 365-ը։

Նադալը կրկնակի օլիմպիական չեմպիոն է։ 2008թ․ Պեկինի Խաղերում նա ոսկե մեդալ նվաճեց մենախաղում, իսկ 2016թ․ Ռիոյի Խաղերում՝ զուգախաղում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում