Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան վերականգնվել է վնասվածքից հետո եւ մարզումները նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի ընդհանուր խմբում կվերսկսի հաջորդ շաբաթ, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։
Նրա վերադարձը խաղադաշտ հնարավոր է մարտի 8-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, առավել հավանական է՝ մարտի 15-ին Լոնդոնի «Տոտենհեմի» հետ դիմակայությունում։
Պոգբան չի խաղացել դեկտեմբերից։ Հունվարի սկզբում նա ենթարկվեց ոտնաթաթի վիրահատության։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 7 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում