14:50  ,  28 փետրվարի, 2020

ՕԽ եռակի եւ աշխարհի 11-ակի չեմպիոնը որակազրկվեց 8 տարով

Մարզական վճռաբեկ դատարանի որոշմամբ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի 11-ակի չեմպիոն, 28-ամյա չինացի լողորդ Սուն Յանը հակադոպինգային կանոնների խախտման համար որակազրկվեց 8 տարով։

2018 թվականին Սուն Յանը դոպինգ ստուգման ժամանակ մուրճով կոտրել էր դոպինգ նմուշի սրվակը։ Ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիան չէր պատժել մարզիկին, սակայն Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բողոքարկել էր Մարզական վճռաբեկ դատարան եւ հասել Սուն Յանի որակազրկման։

2014 թվականին Սուն Յանն արգելված դեղամիջոց օգտագործելու համար որակազրկվել էր երեք ամսով։ Երկրորդ անգամ հակադոպինգային կանոնները խախտելու համար Մարզական վճռաբեկ դատարանը կիրառել է առավելագույն պատիժ՝ 8 տարի։

2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերում Սուն Յանը չեմպիոն էր դարձել ազատ ոճով 400 եւ 1500 մետր լողում, իսկ 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում՝ ազատ ոճով 200 մետրում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում