12:46  ,  28 փետրվարի, 2020

Օդիոն Իգալոն «Մանչեսթեր Յունայթեդում» առաջին գոլը նվիրել է քրոջ հիշատակին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Օդիոն Իգալոն առաջին գոլն է խփել անգլիական ակումբում։ Նա աչքի էր ընկել բելգիական «Բրյուգեի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում։

30-ամյա ֆուտբոլիստը գոլը նվիրել է դեկտեմբերին մահացած քրոջ հիշատակին։ Նա տեսախցիկի առջեւ ցույց է տվել քրոջ լուսանկարը, որը եղել է երկրորդ խաղաշապիկի վրա։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Բրույգեին» հաղթել է 5։0 հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Իգալոն հունվարի 31-ին է միացել «Մանչեսթեր Յունայթեդին» կես տարվա վարձակալությամբ։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է չինական «Շանհայ Շենհուային»։

Իգալոն Նիգերիայի առաջին ներկայացուցիչն է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում