12:12  ,  28 փետրվարի, 2020

ԵԼ․ Ուժեղ քամու պատճառով հետաձգված «Զալցբուրգ» - «Այնտրախտ» խաղը՝ փետրվարի 28- ին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» եւ գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» միջեւ տեղի կունենա փետրվարի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին, հայտնում է ավստրիական ակումբի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը նախատեսված էր փետրվարի 27-ին եւ հետաձգվել էր ուժեղ քամու պատճառով։

Գերմանիայում տեղի ունեցած առաջին խաղում «Այնտրախտը» հաղթել է 4։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում