11:51  ,  28 փետրվարի, 2020

Անտոնի Մարտիալը վնասվածք է ստացել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Նա չմասնակցեց բելգիական «Բրյուգեի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպմանը։

«Մարտիալը առողջական խնդիրներ ուներ։ Նա ժամանակից շուտ ավարտեց մարզումը, քանի որ վնասվածք էր ստացել։ Հույս ունեմ, որ այն շատ լուրջ չի լինի»,- անգլիական թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի խոսքը մեջբերում է Mirror-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» տանը «Բրյուգեին» հաղթեց 5։0 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ։ Առաջին խաղում գրանցվել էր 1։1 հաշվով ոչ ոքի։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Մարտիալը «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրել է 31 հանդիպում, խփել 15 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում