11:14  ,  28 փետրվարի, 2020

Տիմո Վերները մերժել է «Բարսելոնային» եւ «Մանչեսթեր Յունայթեդին»

Գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները մերժել է կատալոնական «Բարսելոնային» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», հաղորդում է իսպանական AS-ը։

Գերմանիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Լիվերպուլում» եւ աշխատել գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպի հետ։

«Լիվերպուլը» Վերների համար կվճարի 30 միլիոն եվրո։ Նրա աշխատավարձն անգլիական ակումբում կլինի տարեկան 8 միլիոն եվրո։

Վերները «ՌԲ Լայպցիգում» անցկացրել է 147 հանդիպում, խփել 88 գոլ։ Գերմանիայի հավաքականում անցկացրած 29 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում