10:15  ,  28 փետրվարի, 2020

«Չելսիի» գլխավոր տրանսֆերային նպատակը

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի պաշտպանությունը, տեղեկացնում է Mirror-ը:

«Չելսիի» ուշադրության կենտրոնում է հայտնվել գերմանական «ՌԲ Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայոտ Ուպամեկանոն: Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի կարծիքով Ուպամեկանոն Անտոնիո Ռյուդիգերի հետ կկարողանա լուծել «Չելսիի» պաշտպանությունում առկա խնդիրները:

21-ամյա ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալն» ու Մյունխենի «Բավարիան»:

Ընթացիկ մրցաշրջանում Ուպամեկանոն «ՌԲ Լայպցիգի» կազմում մասնակցել է 26 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում