22:50  ,  27 փետրվարի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնան» միացել են Վերների համար պայքարին

Գերմանական «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է The Athletic-ը:

Տիմո Վերների ներկայացուցիչների հետ բանակցություններ են սկսել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և կատալոնական «Բարսելոնան»:

Տիմո Վերների տեղափոխությամբ հետաքրքրված է նաև անգլիական «Լիվերպուլը», որն ավելի վաղ 5 տարվա պայմանագիր էր առաջարկել 23-ամյա հարձակվողին:

Ընթացիկ մրցաշրջանում Վերները «ՌԲ Լայպցիգի» հետ անցկացրել է 33 հանդիպում, խփել 27 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ավելի վաղ նշել էր, որ դեմ չէր լինի կարիերան շարունակել «Լիվերպուլում»՝ հաշվի առնելով Յուրգեն Կլոպի հետ աշխատելու ցանկությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում