18:05  ,  27 փետրվարի, 2020

Կիկե Սետիենը ստադիոնից հետևել է «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը փետրվարի 26-ին ժամանել է Մադրիդ, որտեղ հետևել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը, տեղեկացնում է Movistar-ը:

Էնրիկե Սետիենը ցանկացել է Սուպերկլասիկոյից առաջ անձամբ հետևել «Ռեալի» խաղին և հասկանալ Արքայական ակումբի թույլ կողմերը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում «Ռեալը» պարտություն կրեց 1:2 հաշվով:

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում