18:46  ,  27 փետրվարի, 2020

Յանգ. Ցանկանում եմ դառնալ «Ինտերի» մեծագույն պատմության մի մասնիկը

Միլանի «Ինտերի» անգլիացի պաշտպան Էշլի Յանգը խոսել է միլանյան ակումբում իր գլխավոր նպատակի մասին:

«Իմ կարիերայում եղել են պահեր, երբ ես հասկացել եմ, որ փոփոխություն է անհրաժեշտ: Կարիերաս սկսել եմ որպես հարձակվող, հետո խաղացել նաև կիսապաշտպանի դիրքում, իսկ հիմա ինձ շատ լավ եմ զգում եզրային պաշտպանի դիրքում:

Դեռ մանուկ հասակում նայում էի Իտալիայի առաջնության հանդիպումները և մտածում, որ մի օր կարող եմ հայտնվել Իտալիայում: Ցանկանում եմ դառնալ «Ինտերի» մեծագույն պատմության մի մասնիկը»,- Յանգի խոսքը փոխանցում է «Ինտերի» մամուլի ծառայությունը:

«Ինտերի» կազմում Էշլի Յանգը մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում