19:11  ,  27 փետրվարի, 2020

Իբրահիմովիչը միայն մեկ պայմանով նոր պայմանագիր կկնքի «Միլանի» հետ

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ է ակումբի ղեկավարության հետ քննարկել նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Իբրահիմովիչը նոր պայմանագիր կկնքի «Միլանի» հետ, եթե ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնի թիմի կազմը, որպեսզի հաջորդ մրցաշրջանում պայքարի չեմպիոնության համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանի» ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել 38-ամյա հարձակվողին:

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը «Միլան» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում շվեդ հարձակվողը մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English