14:12  ,  27 փետրվարի, 2020

Ռոնալդու․ Վստահ ենք, որ դուրս կգանք հաջորդ փուլ (ֆոտո)

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է ֆրանսիական «Լիոնից» կրած 0։1 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, որը տեղի է ունեցել Ֆրանսիայում։

«Այն արդյունքը չէ, որը մենք ցանկանում էինք, բայց Չեմպիոնների լիգայում հանդիպումները միշտ են ծանր։

Մենք դեռ 90 րոպե ունենք Թուրինում, որպեսզի վերադարձնենք կորցրածը։ Մենք վստահ ենք, որ դուրս ենք գալու հաջորդ փուլ»,- Ինստագրամում գրել է Ռոնալդուն։

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենան մարտի 17-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Լիոն» - «Յուվենտուս»՝ 1:0 (տեսանյութ)

Լուկա Տուսար, 31

View this post on Instagram

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում