Մարզական կարիերան ավարտած ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովայի բժիշկ Անատոլի Սկալնին tass.ru-ին պատմել է, որ 32-ամյա մարզուհին մեծ սպորտից հեռանալու մասին մտածել է հունվարից։
«Մենք Մարիայի հոր հետ դեռ մեկ ամիս առաջ քննարկել ենք նրա կարիերան ավարտելու հարցը։ Ժամանակն էր արդեն, թեեւ ֆիզիկապես նա դեռ մի երկու տարի էլ կարող էր հանդես գալ»,- նշել է Անատոլի Սկալնին։
Մարիան Շարապովան «Մեծ սաղավարտի» մրցաշարերի հնգակի տիտղոսակիր է, WTA շարքի 36 մրցաշարերի հաղթող, 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։ 2005-ին եղել է համաշխարհային դասակարգման առաջին ռակետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում