11:10  ,  27 փետրվարի, 2020

Կանանց Հայաստանի հավաքականը կանցկացնի հավաք եւ հանդիպումներ Լիտվայի թիմի հետ

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 28-ից մարտի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ 

Հավաքի ընթացքում հավաքականը երկու ընկերական հանդիպումներ կանցկացնի Լիտվայի ազգային հավաքականի դեմ։

Հանդիպումները տեղի կունենան մարտի 4-ին և 6-ին` ժամը 12։00-ին՝ «Փյունիկ» մարզադպրոցի արհեստական խաղադաշտում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մարզահավաքին և ընկերական հանդիպումներին մասնակցելու համար թիմի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Աննա Կարապետյան – «Ալաշկերտ»

Անաստասիա Կլիմովա – «Շիրակ-Հոմենմեն»

Լենա Անդրիասյան – «Ալաշկերտ»

Պաշտպաններ

Մարիա Սախինովա – «Ալաշկերտ»

Նորա Եղյան – «Ալաշկերտ»

Մարինե Կարապետյան – «Ալաշկերտ»

Լիանա Ղազարյան – «Գյումրի»

Քսենիա Գարանինա – «Շիրակ-Հոմենմեն»

Անի Կարապետյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Լուիզա Ղազարյան – «Ալաշկերտ»

Անի Ղուկասյան – «Ալաշկերտ»

Տաթևիկ Մովսիսյան – «Ալաշկերտ»

Օքսանա Պիզլովա – «Գյումրի»

Տատյանա Դոլմատովա – «Շիրակ-Հոմենմեն»

Էմմա Բաբայան – «Շիրակ-Հոմենմեն»

Նայիրի Դեր-Մկրտչյան – «Սըրֆ Լոս Անջելես» (ԱՄՆ)

Օլգա Օսիպյան – «Վոսխոդ» (Ուկրաինա)

Նենսի Ավեսյան – առանց ակումբ

Անյուտա Գալստյան – «Շիրակ-Հոմենմեն»

Հարձակվողներ

Պայծառ Ասատրյան – «Ալաշկերտ»

Աննա Դալլաքյան – «Գյումրի»

Մարալ Արթին – «Լենս» (Ֆրանսիա)

Նելլի Խալաթյան – «Ալաշկերտ» 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում