09:40  ,  27 փետրվարի, 2020

«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը Բենզեմայի հետ

Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հետ։ Այդ մասին հայտնել է 32-ամյա ֆուտբոլիստի գործակալ Քարիմ Ջազիրին։

«Բենզեման երկարաձգել է պայմանագիրը մինչեւ 2022 թվականը։ Սա պաշտոնական է։ Այո, Քարիմը սիրում է «Ռեալը», նրա հրաշալի տարիներ է անցկացրել Մադրիդում։ Բայց «Լիոնը» միշտ եղել է նրա սրտում։ Կարիերայի սկզբից «Լիոնը» եղել է նրա թիմը»,- Ջազիրիի խոսքը մեջբերում է AS-ը։

Բենզեման Արքայական ակումբ է տեղափոխվել 2009-ին «Լիոնից» 35 միլիոն եվրոյով։ «Ռեալում» անցկացրած 498 խաղում Բենզեման խփել է 240 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում