00:10  ,  27 փետրվարի, 2020

ԵԼ. Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ռեյնջերսը» հաղթեց ու դուրս եկավ հաջորդ փուլ

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում շոտլանդական «Ռեյնջերսը» արտագնա հանդիպում անցկացրեց պորտուգալական «Բրագայի» հետ: Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ՝ դուրս գալով մրցաշարի 1/8 եզրափակիչ:

61-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփեց «Ռեյնջերսի» հարձակվող Ռայան Կենտը:

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ռեյնջերսը» տանը 3:2 հաշվով հաղթել էր «Բրագային»:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ

«Բրագա» - «Ռեյնջերս»՝ 0:1 (ընդհանուր՝ 2:4)

Ռայան Կենտ, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում