21:02  ,  26 փետրվարի, 2020

«Ռոմայի» ֆուտբոլիստները ժամանել են Բելգիա (ֆոտո)

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում «Ռոման» արտագնա հանդիպում կանցկացնի բելգիական «Գենտի» հետ:

Իտալական թիմի պատվիրակությունն արդեն ժամանել է Բելգիա, որտեղ երեկոյան մարզում կանցկացնի «Գելամկո» ստադիոնում:

«Ռոմայի» կազմում Բելգիա է ժամանել նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, որն ընդգրկված է «Գենտի» դեմ խաղի հայտացուցակում:

Նշենք, որ Հռոմում տեղի ունեցած խաղում «Ռոման» նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել «Գենտի» նկատմամբ:

«Գենտ» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ Երևանի ժամանակով 21:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում