22:08  ,  26 փետրվարի, 2020

«Բավարիայի» հերթական հաղթանակը Լոնդոնում (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Չելսիի» նկատմամբ Մյունխենի «Բավարիայի» տարած 3:0 հաշվով հաղթանակին:

««Արսենալ», «Տոտենհեմ», հիմա էլ «Չելսի»: «Բավարիան» կրկին արեց դա Լոնդոնում»,- ծաղրանկարը վերնագրել է Մոմանին:

Նշենք, որ «Չելսի» - «Բավարիա» դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում