19:00  ,  26 փետրվարի, 2020

ԵԼ. «Ռոմայի» հայտացուցակը «Գենտի» դեմ խաղին

Իտալական «Ռոման» Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում կմրցի բելգիական «Գենտի» հետ:

Մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է «Ռոմայի» հայտացուցակը, որում ընդգրկված է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հռոմում տեղի ունեցած խաղում «Ռոման» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ էր տարել «Գենտի» նկատմամբ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել հանդիպման 79-րդ րոպեին:

«Գենտ» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ Երևանի ժամանակով 21:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում