20:48  +04,  26 փետրվարի, 2020

Նուրմագոմեդով. Մաքգրեգորը խուսափում է մրցել ուժեղ մարզիկների հետ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը գնահատել է իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու հնարավորությունը:

«Մարդիկ ցանկանում են տեսնել մեր երկրորդ մենամարտը, սակայն նրանց մեծամասնությանը հետաքրքրում է մենամարտին նախորդող ու հաջորդող շոուն: 

Մաքգրեգորը խուսափում է մրցել ուժեղ մրցակիցների հետ: Նա հաղթեց վերջին 10 մենամարտում միայն 3 հաղթանակ տարած մրցակցի և բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ Քոնորը վերադարձել է»,- ռուսաստանցի մարզիկի խոսքը փոխանցում է TMZ-ը:

Հիշեցնենք, եր UFC 246 մրցաշարի գլխավոր մենամարտում Քոնոր Մաքգրեգորը մրցակցին հաղթել էր 40 վայրկյանում՝ ենթարկելով նոկաուտի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ