17:49  ,  26 փետրվարի, 2020

Ֆեդերեր. Նադալը կարող է դառնալ պատմության լավագույն թենիսիստը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ իսպանացի Ռաֆայել Նադալի մասին:

«Մարդիկ ասում էին, որ Նադալը լուրջ վնասվածք ունի և նա այլևս չի կարող բարձր մակարդակի թենիս խաղալ: Այնուամենայնիվ, նա կարողացավ հրաշալի տարի անցկացնել և 2 անգամ դառնալ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի չեմպիոն:

Նադալը բավականին լավն է, որպեսզի ապագայում համարվի պատմության լավագույն թենիսիստը»,- Ֆեդերերի խոսքը փոխանցում է Tennis World USA-ը:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալն իր կարիերայի ընթացքում 19 անգամ է դարձել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս