17:18  ,  26 փետրվարի, 2020

Դրիս Մերտենսը վնասվածք է ստացել

Իտալական «Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնայի» դեմ խաղում:

32-ամյա հարձակվողի ապաքինման համար կպահանջվի 10 օր, ինչը նշանակում է, որ Մերտենսը կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Նապոլի» - «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Իտալական թիմի գոլը խփել է հենց Դրիս Մերտենսը:

«Բարսելոնա» - «Նապոլի» հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում