14:14  ,  26 փետրվարի, 2020

Լեմպարդ․ Շատ վատ խաղացինք, «Բավարիան» ամեն ինչում ուժեղ էր

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» կրած 0։3 հաշվով պարտությունը։

«Մենք շատ վատ խաղացինք։ Երբեմն պետք է առավելագույն ազնիվ լինել։ «Բավարիան» ամեն ինչում ուժեղ էր մեզնից։ Այսպիսի պարտությունը լավ սթափեցնում է։

Հենց այսպիսի բարձր խաղամակարդակի շնորհիվ է «Բավարիան» ամեն տարի պայքարում Գերմանիայի չեմպիոնի տիտղոսի եւ Չեմպիոնների լիգայի գավաթի համար։ Մենք պետք է ընդունենք այս պարտությունը եւ շարունակենք աշխատանքը։

Մեր խաղացողները պետք է մտածեն խաղադաշտում «Բավարիայի» որոշումների մասին։ Այդպես նրանք կտեսնեն այն մակարդակը, որին պետք է ձգտել։ Հիմա պետք է փորձել արագ վերականգնվել եւ պատրաստ լինել Անգլիայի առաջնության հաջորդ խաղին»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է ВВС-ն։

«Բավարիա» - «Չելսի» պատասխան խաղը Գերմանիայում տեղի կունենա մարտի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում