10:46  ,  26 փետրվարի, 2020

«Բավարիայից» կրած պարտությունը տնային ամենախոշորն է «Չելսիի» համար եվրագավաթներում

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» տանը 0։3 հաշվով պարտվել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։

«Չելսիի» պատմության մեջ սա ամենախոշոր տնային պարտությունն է եվրագավաթային մրցաշարերում։ «Չելսին» նաեւ առաջին անգամ սեփական խաղադաշտում պարտվեց գերմանական թիմի։

Այս մրցաշրջանում «Չելսին» «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում կրել է 8 պարտություն։ Սա վատագույն ցուցանիշն է 1985-1986 թվականների մրցաշրջանից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում