09:47  ,  26 փետրվարի, 2020

Պիկեն վնասվածք է ստացել, Բուսկետսն ու Վիդալը բաց կթողնեն «Նապոլիի» հետ պատասխան խաղը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն ոտնաթաթի վնասվածք է ստացել իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, որն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1։

Պիկեն ավելացված ժամանակում չկարողացավ ավարտին հասցնել հանդիպումը եւ փոխարինվեց։ Նրա մասնակցությունը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության հանդիպմանը մարտի 1-ին հարցականի տակ է, հաղորդում է AS-ը։

«Նապոլիի» դեմ պատասխան հանդիպումը մարտի 18-ին բաց կթողնեն «Բարսելոնայի» կիսապաշտպաններ, չիլիացի Արտուրո Վիդալը եւ իսպանացի Սերխի Բուսկետսը, որը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում երեք դեղին քարտ է ստացել եւ որակազրկվել մեկ խաղով։ Վիդալը «Նապոլիի» դեմ խաղի նախավերջին րոպեին երկու դեղին քարտ ստացավ եւ հեռացվեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում