13:47  ,  26 փետրվարի, 2020

Սարի․ Ռոնալդուն գերազանց վիճակում է

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պատմել է, թե ինչ է ակնկալում ֆրանսիական «Լիոնի» դեմ առաջին հանդիպումից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։

«Մրցակիցը տեխնիկապես բարձր մակարդակի, ֆիզիկապես լավ պատրաստված թիմ է, որը կարողանում է ակնթարթորեն արագացնել խաղը։ «Լիոնը» վտանգավոր մրցակից է, որի դեմ պետք է ցուցադրել շատ լավ ֆուտբոլ։

Կրիշտիանու Ռոնալդուն գերազանց վիճակում է՝ ֆիզիկապես եւ հոգեբանորեն։ Նա անհավանական խաղացող է, որին ցանկանում են տեսնել ամեն տեղ»,- Սարիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Լիոն» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին Ֆրանսիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում