10:12  ,  26 փետրվարի, 2020

ՉԼ․ Մեսին հանդիպումների քանակով 5-րդ տեղում հավասարվեց Ռայան Գիգզին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, մասնակցելով իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին (1։1), այս մրցաշարում անցկացրած հանդիպումների քանակով 5-րդ տեղում հավասարվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռայան Գիգզին՝ 141 հանդիպում։

32-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում հանդիպումների քանակով հետ է «Ռեալի» եւ «Պորտուի» նախկին դարպասապահ, իսպանացի Իկեր Կասիլյասից (177 խաղ), Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից (168), «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, իսպանացի Չավիից (151) եւ Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, իսպանացի Ռաուլից (142)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում