00:50  ,  26 փետրվարի, 2020

Դավիդ Սիլվա. «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպումից իր սպասելիքների մասին:

«Մենք ցանկանում ենք դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ այդ ճանապարհին շատ կարևոր քայլ կլինի «Ռեալին» հաղթելն ու պայքարից հեռացնելը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա Մանչեսթերում, սակայն Մադրիդում էլ մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար»,- «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Սիլվան:

«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում