00:16  ,  26 փետրվարի, 2020

Զիդան. Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայության մասին:

«Այս դիմակայությունը լինելու է ոչ թե իմ և Գվարդիոլայի, այլ «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» դիմակայությունը: Իհարկե, Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է, և մենք հասկանում ենք՝ ինչ հզոր թիմի դեմ ենք խաղալու:

«Մանչեսթեր Սիթին» կարողանում է վերահսկել գնդակը և արագ գրոհներ կազմակերպել: Պետք է ուշադրություն դարձնենք մանրուքներին, հակառակ դեպքում, չենք կարողանա դուրս գալ քառորդ եզրափակիչ»,- Զիդանի խոսքը փոխանցում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը:

«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում